Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն


Աշխարհ


Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն. հայտնում են ՀՀ կառավարությունից։ Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: 
 
Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:

Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:



Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ, և ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաով փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Ադրբեջանի պատվիրակության՝ Հայաստան այցին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Ադրբեջան այցին, որը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին, երբ Գաբալա քաղաքում կայանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման այցերի մասին տեղեկությունը հայ հասարակությունն ադրբեջանական ԶԼՄ-ներից իմանում, ինչո՞ւ էր այցը գաղտնի պահվում:

Փաշինյանը պարզաբանեց՝ եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են, ապա՝ հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության, քանի որ երբ ՀՀ փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական արտահոսքերին, ապա դրանք բացառել հնարավոր չէ: Ըստ Փաշինյանի՝ գնահատականը, թե տեղեկությունը գաղտնի է պահվել հանրությունից, ամենևին տեղին չէ:

«Ձեր տրամաբանությամբ, երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում էր Հայաստան, պետք էր կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չլինե՞ր: Բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ Ադրբեջանի փոխվարչապետին ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք: Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց. «Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա, և պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»:

ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ

ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ

ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ

ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ

Վարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքից


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արգելում է իր մասնակցությամբ որևէ միջոցառման ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործումը։ Ըստ նրա՝ եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, ապա առանց քննարկման կազատվի աշխատանքից։

«Եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրսի կիրառմամբ գա այդ միջոցառումներին, ես այդ պաշտոնյաներին ևս առանց քննարկման ազատելու եմ աշխատանքից»,- շեշտել է նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ միջոցառման մասնակցելու արգելքներին։



Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար


Հայաստան


Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է։ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2 400 000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են վճարել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Սահմանվել է նաև, որ եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած։

Հիշեցնենք, որ ԱՁ-ներն ու նոտարները ապահովագրավճարները կարող են փոխանցել 900005003703 հաշվեհամարին։

Միաժամանակ, այն ԱՁ-ներն ու նոտարները, որոնց գործունեությունը 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ դադարեցված է եղել, սակայն մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կատարել են ապահովագրավճարներ և չեն օգտվել ապահովագրական փաթեթից, ապա վճարված գումարները կարող են հետ ստանալ Հիմնադրամից։



Ուկրաինան ցանկանում է երկարաժամկետ հրադադար, այլ ոչ թե «մի քանի ժամյա անվտանգություն՝ Մոսկվայում շքերթի համար»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ նախագահի թիմի հետ և ծանոթանալ Հաղթանակի օրվա կապակցությամբ ռուսական կողմի առաջարկած հրադադարի մանրամասներինգրում է meduza.io-ն։

«Մենք կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ մի քանի ժամյա անվտանգություն Մոսկվայում կայանալիք շքերթի համա՞ր, թե՞ ավելին։ Մեր առաջարկը երկարաժամկետ հրադադարն է, որը կապահովի մարդկանց հուսալի անվտանգությունը և երկարատև խաղաղությունը»,- գրել է Զելենսկին սոցցանցերում։

Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ «ցանկացած արժանապատիվ և արդյունավետ ձևաչափով»։

Գերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով։

«Եվ այնտեղ, որտեղ կտեսնենք, որ այլ ձևաչափով քննարկելու արդյունավետության պոտենցիալ կա, չենք խուսափի այդ ձևով քննարկելուց»,- շեշտել է նա։



Իրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքները


Աշխարհ


ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմածովային շրջափակումը և խստացված պատժամիջոցները Իրանի նավթային ոլորտը կանգնեցրել են աղետալի կացության առաջ։ Փորձագետների կանխատեսմամբ՝ արտահանման ուղիների բացակայության և պահեստարանների լցվածության պատճառով Թեհրանը ստիպված կլինի երկու շաբաթվա ընթացքում դադարեցնել նավթի արդյունահանումը բազմաթիվ հորատանցքերում։

Իրանի հնացած ենթակառուցվածքների պայմաններում հորատանցքերի կանգնեցումը կարող է հանգեցնել դրանց վերջնական փչացմանը։ Մասնագետները նշում են, որ տասնամյակներ շարունակ պատշաճ չսպասարկված հորերը վերագործարկելն անհնար կամ չափազանց թանկ կլինի։

Kpler և Wood Mackenzie ընկերությունների տվյալներով՝ Իրանի պահեստային հզորությունները կսպառվեն առավելագույնը 2-3 շաբաթից։ Թեհրանն արդեն սկսել է արդյունահանման տեմպերի նվազեցումը՝ համակարգի ամբողջական կաթվածից խուսափելու համար։

Նավթային եկամուտների կտրուկ անկումը զրկում է երկիրը արտարժույթից, ինչը խորացնում է ռիալի արժեզրկումն ու գնաճը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կանխատեսում է, որ շուտով Իրանում կսկսվի նաև վառելիքի ներքին դեֆիցիտ։

Մինչ Իրանը փորձում է դիմադրել շրջափակմանը, ամերիկյան կողմը շարունակում է կալանավորել իրանական նավթ տեղափոխող տանկերները բաց ծովում։ 

Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե արդյունահանումը դադարեցվի, դա կարող է հանգեցնել նավթագործների զանգվածային գործադուլների և նոր ներքին հուզումների, ինչպես դա եղավ 1979 թվականի հեղափոխության ժամանակ։