Տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից. բարեկամություն, որն ունի հարուստ պատմություն և խարսխված է մեր դավանած ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և համերաշխության վրա, որի լավագույն արտահայտությունն է այսօր այստեղ ձեր՝ բազմամարդ ներկայությունը։

Ցանկանում եմ երախտագիտության խոսք ուղղել Ֆրանսիայի իշխանություններին՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար, ինչպես նաև անձամբ Ձեզ՝ պարո՛ն նախարար, թանկագի՛ն բարեկամ, Հայաստանի համար այս շատ կարևոր իրադարձությանն անձամբ մասնակցելու համար։

Այս հանդիսավոր բացումը տեղի է ունենում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան նախատեսվող պետական այցից օրեր առաջ. այց, որը համոզված եմ` կդառնա մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Ըստ էության, Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, և այսօր Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է ձևավորել ռազմավարական բնույթի հարաբերություններ՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության, կանոնավոր բարձրաստիճան շփումների, ակտիվ խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության և բազմոլորտ գործընկերության վրա, ինչը տեսանելի է ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ու միջազգային մակարդակներով։ Իսկապես ռազմավարական գործընկերություն, որը շուտով կամրագրվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով»։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն իր խոսքում նշել է. «Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրները ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին»։

«Դե, երկու ընկեր են», «Անցած տարվա ծնունդի նվերն է». Ընտրակաշառքը ամեն կերպ փաթեթավորում են. Դավոյան

29.04.2026

Քաղաքականություն

«Դե, երկու ընկեր են», «Անցած տարվա ծնունդի նվերն է». Ընտրակաշառքը ամեն կերպ փաթեթավորում են. Դավոյան

Թմրանյութ ցրողը հայտնվում է տնային կալանքի տակ, պղնձալար վաճառողը՝ կալանքի. Ո՞րն է ճիշտ. Նազարյան

29.04.2026

Քաղաքականություն

Թմրանյութ ցրողը հայտնվում է տնային կալանքի տակ, պղնձալար վաճառողը՝ կալանքի. Ո՞րն է ճիշտ. Նազարյան

Կանխվել է սպանության դեպք․ կալանավորվել է երեք անձ

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։
Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ 

Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։

Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մարտի 1-ի օպերացիան իրականացրել է Քոչարյանը, գործը կոծկել է Սերժ Սարգսյանը. Անուշ Քլոյան

Մարտի 1-ի օպերացիան իրականացրել է Քոչարյանը, գործը կոծկել է Սերժ Սարգսյանը. Անուշ Քլոյան

«Առաջարկում եմ՝ մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին»․ Մանե Թանդիլյան

«Առաջարկում եմ՝ մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»։
     Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։
     Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։
     Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։
     Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։
     Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։
     Կսպասեմ արձագանքի»։

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը


Ղեկավարները, որոնք փորձում են օրակարգում մնալ ոչ թե քաղաքական քայլերով, որոշումներով, այլ կենցաղային, պրիմիտիվ պատկերներով, շատ արագ «էժանանում» են։ Նրանք հա…

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը


Ղեկավարները, որոնք փորձում են օրակարգում մնալ ոչ թե քաղաքական քայլերով, որոշումներով, այլ կենցաղային, պրիմիտիվ պատկերներով, շատ արագ «էժանանում» են։ Նրանք հա…