Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ


Բիզնես


Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ Պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթն այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ։ 

Նա հնարավոր է համարել, որ լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով վարչակազմը Կոնգրեսին կդիմի հակամարտության ծախսերի ամբողջական գնահատականն ունենալուց հետո։ Հեգսեթը նշել է, որ Իրանի դեմ գործողության ներկայիս արժեքը կազմում է մոտ 25 միլիարդ դոլար։



Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները


Բիզնես


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերին, ասոցիացիայի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները։ 

Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը։



Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիան

Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիան

Ինչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումից

2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:

Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.

  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,
  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,
  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:

Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։

Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։

Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։

Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը:

Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել


Հայաստան


Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։

Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։

Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։



ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ


Քաղաքականություն


Միացյալ Նահանգներն այլևս չի կարող «պայմաններ թելադրել» այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալայ-Նիկը՝ հաղորդում է պետական հեռուստատեսությունը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը «ստիպված կլինի հրաժարվել իր անօրինական և իռացիոնալ պահանջներից», որոնք առաջ է քաշում խաղաղ համաձայնության հասնելու համար:

Ավելի վաղ Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտված չի համարում, քանի որ ռազմական իրավիճակը դեռ պահպանվում է: Նրա խոսքով՝ եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կրկին հարձակվեն ու սպառնան Իրանի անվտանգությանը, ապա հաստատ նախկինից ավելի կոշտ պատասխան կստանան:



«Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Ջուջևան»․ Արմեն Հովասափյան

«Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Ջուջևան»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր հայտնի դարձավ, որ Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ադրբեջանական առաջին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Այս պահին Մուստաֆաևն Աղվերանում է, տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով միջկառավարական հերթական հանդիպումը։ Սակայն դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։
     Հենց նոր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան գյուղ․ թեմային անտեղյակ մարդկանց համար նշեմ, որ Շահին Մուստաֆաևը ծնվել է հենց Ջուջևանում, ավելին, կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Տնտեսագիտական համալսարանը՝ բոլորիս հայտնի Ժողինստիտուտը։
     Հիմա եկեք հասկանաք, թե ինչ է իրականում տեղի ունենալու։ Գրեթե կասկած չունեմ, որ հայաստանյան թրքահպատակ կառավարիչները բավարարելու են իրենց «ազիզ» հյուրի ցանկությունը և ուղեկցելու են իր «հայրենի» գյուղ, որպեսզի Շահին դային վայելի այն վայրերը, որտեղ անցել է իր մանկությունը։ Ավելին, տեղում մի գեղեցկագույն շոու են կազմակերպելու, թե ինչպես են մարդիկ ոգևորված ու հուզախառն ընդունում իրենց «հայրենակցին»։
     Ասենք, հանդիպմանն անպայման ներկա կլինեն Մուստաֆաևի դասարանցիները, ուսուցիչները, հարևաններից կգան, կգրկեն «իրենց» Շահինին, կլացեն, կհուզվեն, չի բացառվում՝ տուն հրավիրեն, մի կտոր հաց կիսելու։ Նա էլ, ինչպես բնորոշ է դիվանագետին, նախ կխոսի հայերեն, կհուզվի ու կհայտարարի, որ սա իր վաղեմի երազանքն է, անցնել իր մանկության վայրերով։
     Այս կերպ իշխանական քարոզիչները ցույց կտան, թե ինչպես կարող են միասին ապրել հայն ու ադրբեջանցին, թե ինչպիսին «բարի» մարդիկ են մեր հարևանները, որ երկու հարևան ազգերի համակեցությունը կարող է դառնալ կողմերի համար առաջնային օրակարգ։
     Սա Փաշինյանի համար իսկական նվեր է, որը կասկած չունեմ, նախապես պլանավորած քայլ է, և բնավ պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը Ադրբեջանում նշանակվել է Մուստաֆաևը, ով ոչ միայն հրաշալի տիրապետում է հայրենին, այլ փայլուն գիտի հայկական մենտալիտետն ու արժեհամակարգը, և ամենակարևորը, թե ինչ հարցերի շուրջ պետք է ծավալվի դիսկուրսը։
     Հ․գ․ Ի դեպ՝ տարիներ առաջ հայկական լրատվականներից մեկը բավական ծավալուն մի ֆիլմ էր նկարել Մուստաֆաևի մասին, որտեղ դասարանցիներն ու ուսուցիչները մեծագույն պատկառանքով գովերգում էին պատանի Շահինին, ու դեռ տարիներ առաջ նուրբ սոուսով օրակարգ բերում համակեցություն կոչվող գաղափարը»։

ԵՄ-ն որոշել է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկի պայմանները


Եվրամիությունը քննարկում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի պայմանների խստացումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անե…

Թրամփի թիմը ներկայացրել է Հորմուզի նեղուցը ուժով բացելու տարբերակները. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով թիմն այս շաբաթ նրան է ներկայացրել Հորմուզի նեղուցում գործողությունների մի քանի տարբերակ այն բանից հետո, երբ Իրանի հետ նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել։

Ինչպես հաղորդում է NBC News-ը, այս մասին հայտնել են տեղեկացված աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր փոփոխությունը (ավելացում կամ կրճատում), ինչպես նաև նեղուցի գոտում առավել ակտիվ ռազմական գործողությունների իրականացման տարբերակը։

Ընդ որում, նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որևէ որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ, և հնարավոր որոշման ժամկետները մնում են անհայտ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի շարք քաղաքների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։

2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները պայմանավորվեցին երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Ապրիլի 11-12-ը Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ, տեղի ունեցան բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Երկարատև քննարկումներից հետո կողմերն ավարտեցին հանդիպումը՝ առանց համաձայնության հասնելու։