Հայաստանում ծայրահեղ աղքատություն այլևս չկա, իսկ խորոված ուտել-չուտելը քաղաքացու որոշելիքն է. Արսեն Թորոսյան

Հեղափոխության ծրագրերից  շատ բաներ կատարվել են, որոշ բաներ դեռ չեն կատարվել, առհասարակ ցանկացած բարեփոխումից հետո նոր անելիքներ են հայտնվում, սակայն մի բան հստակ ՝  ծայրահեղ աղքատություն Հայաստանում էլ չկա․ այս մասին  հայտարարեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։

«Խորոված ուտել-չուտելը քաղաքացու որոշելիքն է, բայց քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում և վաղը ավելի լավ է ապրելու քան այսօր։ Աղքատությունն այսօր հաղթահարված է մեր բոլորի ջանքերի շնորհիվ։  2024 թվականի տվյալներով մենք 0,6 տոկոս ծայրահեղ աղքատություն ունենք, 2025-ին՝ վստահ եմ՝ ավելի քիչ»,- հավելեց Արսեն Թորոսյանը

ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները

Դրանք բացելիս գոյություն ունի չարագործների կողմից հաշվին չարտոնված մուտք ստանալու ռիսկ՝ մուտքային տվյալները (հեռախոսահամար և գաղտնաբառ) ներմուծելու դեպքում

«Կաթողիկոսն Աստծո օծյալն է, ինչո՞ւ եք նրա դեմ արշավ սկսել»․ երիտասարդը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Կաթողիկոսն Աստծո օծյալն է, ինչո՞ւ եք նրա դեմ արշավ սկսել»․ երիտասարդը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ինչո՞ւ որոշեցիք եկեղեցու դեմ արշավ սկսել։ Կաթողիկոսին ժամկետ չկա, նա Աստծո օծյալն է ու ոչ մեկն իրավունք չունի նրա դեմ արշավ սկսել»,- Մարալիկում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց երիտասարդը։ «Բա ես եկեղեցու դեմ արշավա՞նք եմ սկսել․․․ Կաթողիկոսը երբ խորանի առաջ իր տված ուխտը դրժել է, դա նշանակում է՝ ինքը Աստծո հետ ուխտը դրժել է և դա պետք է արձանագրվի ու հետևանք ունենա»,- ասաց Փաշինյանը։

Ուղիղ․ Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ հանդիպում է Վերին Գետաշենում


Ուղիղ․ Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ հանդիպում է Վերին Գետաշենում

«Միջին վիճակագրական քաղաքացին կարո՞ղ է իրեն թույլ տալ ամսական 2-3 անգամ խորոված ուտել»․ լրագրողը՝ Խաչատուր Սուքիասյանին (տեսանյութ)

«Միջին վիճակագրական քաղաքացին կարո՞ղ է իրեն թույլ տալ ամսական 2-3 անգամ խորոված ուտել»․ լրագրողը՝ Խաչատուր Սուքիասյանին

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կարո՞ղ է իրեն թույլ տալ ամսական 2-3 անգամ խորոված ուտել»,- դիմելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ հարցրեց լրագրողը։ «Միջինը կարող է, բայց միջնից ցածրը՝ չէ․․․»,- ասաց Սուքիասյանը։

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ բանակցել Ադրբեջանում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Գաբալայում այսօր կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխ…