Հեղափոխության ծրագրերից շատ բաներ կատարվել են, որոշ բաներ դեռ չեն կատարվել, առհասարակ ցանկացած բարեփոխումից հետո նոր անելիքներ են հայտնվում, սակայն մի բան հստակ ՝ ծայրահեղ աղքատություն Հայաստանում էլ չկա․ այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։
«Խորոված ուտել-չուտելը քաղաքացու որոշելիքն է, բայց քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում և վաղը ավելի լավ է ապրելու քան այսօր։ Աղքատությունն այսօր հաղթահարված է մեր բոլորի ջանքերի շնորհիվ։ 2024 թվականի տվյալներով մենք 0,6 տոկոս ծայրահեղ աղքատություն ունենք, 2025-ին՝ վստահ եմ՝ ավելի քիչ»,- հավելեց Արսեն Թորոսյանը