Ֆրանսիան պատրաստվում է զորավարժությունների՝ Ռուսաստանին հասցվող միջուկային հարվածների նմանակմամբ

Ըստ պարբերականի տվյալների՝ լեհ-ֆրանսիական փոխգործակցությունն այդ ուղղությամբ դուրս է բերվել ՆԱՏՕ-ի բյուրոկրատական համակարգի սահմաններից…

Ադրբեջանը և Չեխիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում…

Ռուսաստանի Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Միևնույն ժամանակ, գների կայուն աճի ցուցանիշները դեռևս չեն նվազում և, Ռուսաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ, տարեկան կտրվածքով մնում են 4–5% միջակայքում…

100 միլիոն տարի առաջ օվկիանոսներում կարող էին 19 մետրանոց ութոտնուկներ ապրել. հետազոտություն

Այդ կենդանիներից որոշները, որոնք Երկրի վրա բնակվել են դինոզավրերի հետ նույն ժամանակաշրջանում, հավանաբար եղել են ահեղ և ուժեղ գիշատիչներ…

Իսկական շոու՝ դերասանների ու հաղորդավարների մասնակցությամբ․ Վարուժը, Անին, Ալեքսանդրը, Մկրտիչը՝ Կարաոկե 963-ում

Կարաոկե 963-ի այս թողարկումը իսկական շոու է՝ դերասանների ու հաղորդավարների մասնակցությամբ։

Ալեքսանդրը իր ինքնատիպ կատարումով ներկայացրեց Լիդուշիկի երգը՝ թիմին բերելով հաղթական միավոր, իսկ Վարուժը անակնկալ մատուցեց՝ Տիմատիի երգը ներկայացնելով լեննականյան ռուսերենի յուրահատուկ հնչերանգով։

Մի թողեք բաց թողնել այս հետաքրքիր ու զվարճալի թողարկումը։

Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկան 110 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 189 կգ արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ և նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ գլխավերևում պահեց 226 կգանոց ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի:

Երկամարտում հավաքելով 415 կգ՝ նա մայրցամաքային ստուգատեսում գրավեց առաջին հորիզոնականը՝ իր կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Իր հերթին Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 183 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ ընդհանուր արդյունքով հայ ծանրորդն առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում։