Ծառերի համատարած սպանդ՝ Արմավիր քաղաքում

Ծառերի համատարած սպանդ՝ Արմավիր քաղաքում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։ Ինչպես նշում էին քաղաքացիները, ո՛չ Արմավիրի մարզպետարանը, ո՛չ Արմավիրի քաղաքապետարանը, ո՛չ էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել ծառերի սպանդը կանխելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի համար պատմական բան է կատարվել


2003 թվականից ի վեր առաջին անգամ Մերձավոր Արևելքում միաժամանակ տեղակայվել են երեք ամերիկյան ավիակիրներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությ…

Անկարան առաջարկով դիմել է ՀՀ իշխանություններին․ «Ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով և բացել արխիվները»

Անկարան առաջարկով դիմել է ՀՀ իշխանություններին․ «Ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով և բացել արխիվները»

«Սա ապացույցն է, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ». Իշխան Սաղաթելյան

«Սա ապացույցն է, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի։
     Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։
     Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացվող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակությունն ու լկտիությունը պետք է չափ ունենան։
     Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։
     Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանության ցանկացած հիշատակում տրավմատիկ է, քանի որ այն հայելու պես հիշեցնում է իրենց իսկ նմանատիպ հանցանքները։ Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նույնանալը, որ ստանձնեն նաև Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետության համար։
     Սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ։
     Բայց Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, ոչ երբեք մեր ժողովրդի և ազգային ուժերի»:

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին․ Իշխան Սաղաթելյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին․ Իշխան Սաղաթելյան

Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին։

Բրոնզե գոտեմարտում Թևանյանը 7-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեին ու նվաճեց բրոնզե մեդալ:

Թևանյանի համար սա երրորդ մեդալն է Եվրոպայի առաջնություններում. նախկինում նա նվաճել էր ոսկի և բրոնզ:

Սպիտակ տունը հաստատել է. Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես պատրաստ է մեկնել Իսլամաբադ…

ՀԷՑ-ը 140 հազար դրամ է պահանջել դոմիկում բնակվող արցախցի բազմազավակ մորից


Արցախից տեղահանված 33-ամյա Կարինե Միրզաջանյանը երեք երեխա ունի, որից երկուսի հետ` 2 եւ 7 տարեկան, ապրում է Չարենցավանում, երկաթյա տնակում, որտեղ ոչ հատակ կա,…