
Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադի…
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին․ Արա Աբրահամյանի ուղերձը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է արել՝ կապված այսօր նշանակված Գագիկ Ծառուկյանի «գործով» դատական նիստի հետ։
Այն ներկայացնում ենք ստորև․
«Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները։
Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։
Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական և բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։
Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ
սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։
Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։ Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝
ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։
Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։
Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին ենթարկվելը հետապնդման և ձերբակալվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները
թաքցնեն ավազի մեջ։
Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։
Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թմրամիջոցը կուլ էր տվել

ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննված…
Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ԱՄՆ-ի ռազմական բազաների վրա հարվածների մասին
Իրանի բանակը, ի պատասխան սեպտեմբերի 1-ին Իսլամական Հանրապետության հարավի վրա ԱՄՆ-ի հարվածների, պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ահաբեկչական ուժերի բազաներին»,- նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քուվեյթում հարվածների թիրախ են դարձել «Քուվեյթում ամերիկյան ուժերի արբանյակային կապի համակարգերը, սարքավորումների պահեստները և օդանավակայանները», ինչպես նաև ԱՄԷ-ում ԱՄՆ զինված ուժերի «զորքերի տեղակայման վայրերն ու ռադարները»։
Իրանական բանակի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են հինգշաբթի առավոտյան։
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում թիրախների նկատմամբ մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել երկրի հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի շարք քաղաքներում։ Իրանը, ի պատասխան, հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄԷ-ում, Հորդանանում, Իրաքում և Բահրեյնում։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեքշաբթի Իրանի հարավին հասցված ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 108-ը։
ՀՀ ներդրումային միջավայրն ազատվում է թուրքական ու ադրբեջանական ներդրողների համար. Իվետա Տոնոյան
Երկու ամիս առաջ Իրանի երկու խարդախ քաղաքացիների, մատնության արդյունքում Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, որի հետևանքով պարալիզացվեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատանքը, որի կազմում գտնվող տասնյակ ընկերություններ կապարակնքվեցին և առայսօր իրենց գործունեությունը չեն վերականգնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ ռաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Սրանով Հայաստանի տնտեսական հեղինակությանն է անասելի մեծ հարված հասցվել, որովհետև իրեն հարգող որևէ միջազգային ներդրող Հայաստանում այլևս ներդրումներ չի իրականացնելու, երբ որ տեսնում է, թե օրը ցերեկով ինչպես են վարվում իր երկրում ստեղծած արարած գործարար մարդու հետ և ինչպես են մեկ օրում փորձում խլել գույքը, պետականացնել նրա ստեղծած կառույցները։ Սա անասելի մեծ վարկաբեկում է բերել Հայաստանի Հանրապետության տնտեսական միջավայրին։
Ես, իհարկե, հասկանում եմ նաև, որ ազգային կապիտալի շուկայից դուրս մղումը այս իշխանությունների համար ունի հստակ նշանակություն։ Սա կոնկրետ արվում է ադրբեջանական և թուրքական կապիտալը Հայաստանի Հանրապետություն բերելու համար, և ներդրումային միջավայրը թերևս սրա համար է ազատվում ադրբեջանական ու թուրքական ներդրողների համար»,–ասաց նա։
Փաշինյան․ ԵԱՏՄ անդամ որևէ երկիր հավատարմության երդում չի տվել այդ կազմակերպությանը
ԵԱՏՄ-ին անդամակցող ոչ մի երկիր հավատարմության երդում չի տվել և ազատ է իր կամարտահայտման մեջ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հարցին։
«Եվ ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները հավատարմության երդում են տվել, և որ նրանք լինելու են այս կազմակերպության անդամներ իրենց գոյության ամբողջ ընթացքում։ Այո՛, սահմանված է ժամկետ՝ կողմնորոշվելու համար։ Եվ եթե մենք որոշենք դուրս գալու օգտին, կառույցը պետք է այդ մասին տեղեկացվի դրա տեղի ունենալուց 6 ամիս առաջ։ Եվ մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ և ելնում այս իրողությունից։ Հետևաբար մեր դիրքորոշումն այսպիսին է, և մենք հետևողականորեն աշխատում ենք ռուս գործընկերների հետ, որպեսզի այս դիրքորոշումն ավելի հասկանալի և ընդունելի դարձնենք», – նշել է Փաշինյանը։
Չեմ զարմանա, որ Փաշինյանը իր սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին էլ գցի. Մխիթարյան
ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելել է Սյունիք՝ քննարկելու ԹՐԻՓՓ-ը և տարածաշրջանային տնտեսական հնարավորությունները
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին այցելել են Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և վերջինիս ներուժը՝ ամրապնդելու փոխկապակցվածությունը և ստեղծելու նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի և տարածաշրջանի համար։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Այցի ընթացքում հավատարմատար Ալենը և ավագ խորհրդական դ-ր Ասքոնասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները՝ AECOM ինժեներական ընկերության գործընկերների ուղեկցությամբ, մասնակցեցին հանրային հանդիպումների Գորիսում, Մեղրիում և Կապանում։ Հանդիպումներին ներկա էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական կազմակերպությունների, տեղի համայնքների, գործարար շրջանակների և միջազգային զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։ Մասնակիցներն անմիջականորեն հայ և ամերիկացի պաշտոնյաներից լսեցին ԹՐԻՓՓ-ի ընթացքի և ընթացիկ տեխնիկատնտեսական աշխատանքների մասին, հնչեցրեցին իրենց հուզող հարցերը և ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
Հավատարմատար Ալենն ընդգծեց, որ ԹՐԻՓՓ-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, և Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները։ Նա ընդգծեց Միացյալ Նահանգների աներեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և կարևորեց ԹՐԻՓՓ-ի ներուժը՝ ստեղծելու աշխատատեղեր, ներգրավելու ներդրումներ, բարելավելու փոխկապակցվածությունը և ապահովելու շոշափելի տնտեսական օգուտներ ողջ Հայաստանի համայնքների, մասնավորապես՝ Սյունիքի համար։
Սյունիքում գտնվելու ընթացքում պաշտոնյաները նաև հանդիպեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, այցելեցին ԹՐԻՓՓ երթուղու իրականացման տարածք։ Կապանի «Ամերիկյան անկյունում» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ամերիկյան կողմը վերահաստատեց ԱՄՆ դեսպանատան գործընկերությունը Սյունիքի մարզային գրադարանի հետ։ Այս հանդիպումները ևս մեկ հնարավորություն էին լսելու տեղի պաշտոնյաների ու բնակիչների մոտեցումները ու դիրքորոշումները և քննարկելու Սյունիքի դերը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման գործում։
ԹՐԻՓՓ-ը բազմամոդալ տարանցիկ երթուղի է, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները և կամրապնդի Հայաստանի կապերը տարածաշրջանային և միջազգային շուկաների հետ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա։ Միացյալ Նահանգները և Հայաստանը հրապարակել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը, համաձայնել են ստեղծել ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը՝ որպես հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է աջակցել առևտրին, փոխադրումներին և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, իսկ երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են։
Հայաստանն և ԱՄՆ-ը, հետամուտ լինելով 2025թ․ օգոստոսի 8-ի Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններին, շարունակում են համատեղ աշխատանքը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն, խաղաղ ու բարգավաճ ապագայի։
Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված երեք քրեական վարույթի նախաքննությունը։
Նշված երկու քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի դեպքով Գ.Հ.-ն, մյուս դեպքով՝ Ջ.Գ.-ն, «Telegram» և «Whatsapp» հեռահաղորդակցման հավելվածներով ստանալով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված թմրամիջոցների թաքստոցների տեղորոշումները, նշված վայրերից վերցրել են համապատասխանաբար՝ 6․4 կգ և 4.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Բացի այդ, Գ․Հ․-ն փորձելով դիմել փախուստի, իր վարած ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։
Երրորդ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վ.Չ.-ն, Ս.Փ.-ն, Հ.Բ.-ն և Ա.Մ.-ն, օժանդակելով ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով՝ 4.5 կգ «Մեթամֆետամին» տեսակի ու 17.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանը, մեկնել են սահմանային հատված, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել նշված թմրամիջոցները և ուղևորվել Երևան, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ս.Փ.-ն ձեռք է բերել ՌԴ կեղծ վարորդական վկայական, որով ավտոմեքենան շահագործելու ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցներին։
Նշված երեք քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։
Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթները նշված անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։
Առաջին անգամ չէ նմանատիպ հանդիպումները․ հայ գործարարը՝ թուրք գործարարների հետ շփման մասին

Առաջին անգամ չէ նմանատիպ հանդիպումները․ հայ գործարարը՝ թուրք գործարարների հետ շփման մասին