Ադրբեջանում պահվող անձանց, անհայտ կորածների մասին հարցերը քննարկել ենք Ալիևի հետ. Սիմոնյան


Ադրբեջանում պահվող անձանց, անհայտ կորածների մասին հարցերը քննարկել ենք Ալիևի հետ. Սիմոնյան

Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Հունաստանի հետ հարաբերություններ…

ՀՀ իշխանությունները աղետի գոտում բնակարանի հերթացուցակում գտնվող 15 ընտանիքի կտրամադրեն բնակարանային վկայագրեր

Հայաստանի իշխանությունները աղետի գոտում բնակարանի հերթացուցակում գտնվող 15 ընտանիքի կտրամադրեն բնակարանային վկայագրեր։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Խոսքը վերաբերում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանը կորցրած անձանց։

Որոշման համաձայն՝ իշխանությունները կհատկացնեն մոտ 107,8 մլն դրամ (մի փոքր ավելի քան 290 հազար դոլար)։

Նախորդ տարիներին այս ընտանիքները տարբեր պատճառներով դուրս էին մնացել ցուցակից, սակայն դատարան էին դիմել՝ վերականգնվելու համար։

Առանձնահատուկ դեպք․ ինչ են նկատել Պուտինի ավտոշարասյան մեջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վլադիվոստոկ կատարած այցի ընթացքում ուշադրություն է գրավել ոչ միայն նրա մասնակցությունը Արևելյան տնտեսական համաժողովին, ա…

Bild․ Մյունխենում պաշտպանական ընկերության տարածք հրկիզիչ արկեր են նետել

Գերմանիայում հարձակվել են Մյունխենում գտնվող «Ռոդե և Շվարց» (Rohde & Schwarz) տեխնոլոգիական և պաշտպանական կոնցեռնի գլխավոր գրասենյակի վրա։ Այդ մասին հայտնել է գերմանական Bild թերթը։

Պարբերականի տվյալներով՝ գիշերը ընկերության շինհրապարակի տարածք հրկիզիչ արկեր են նետել։ Ոստիկանություն զանգահարած ականատեսը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես անհայտ անձինք ավտոմեքենայից դուրս են նետել հրկիզիչ սարքեր։

Հրդեհի օջախներից մեկը բռնկվել է ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց գտնվող շինարարական կոնտեյներների հատվածում։ Հրդեհը կարճ ժամանակ անց հաջողվել է մարել։ Երկրորդ արկը վնասազերծվել է մինչև բռնկվելը։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են 28-ամյա կին և 38-ամյա տղամարդ։ Հայտնի է, որ երկուսն էլ Բուլղարիայի քաղաքացիներ են։ Դեպքը իրավապահ մարմինները դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն։

«Ռոդե և Շվարց»-ը միջազգային էլեկտրատեխնիկական ընկերությունների խումբ է, որը մասնագիտացած է էլեկտրոնային փորձարկման սարքավորումների, հեռարձակման և զանգվածային լրատվամիջոցների, կիբեռանվտանգության, ռադիոմոնիթորինգի և ռադիոլոկացիայի ոլորտներում։ Մյունխենյան կոնցեռնը, մասնավորապես, մշակում և արտադրում է անվտանգ ռադիո- և կապի համակարգեր Բունդեսվերի համար։

Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված կա


ԱԴԾ աշխատակիցները Ղրիմում մի տղամարդու են ձերբակալել, որն առնչություն ունի Սիմֆերոպոլի զինվորական հոսպիտալներից մեկում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու…