Շիրակի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 5 զոհ, 3 վիրավոր

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք…

Շիրակի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 5 զոհ, 3 վիրավոր

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք…

Այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. Սուրենյան


Հայաստան


2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ տարածքներում թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղումներ: Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, ունեցել ենք  նորմայի քառապատիկի չափով տեղումներ, թափվել են նորմայի 468 տոկոսի չափով տեղումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վերջին օրերը կրկին տեղումնառատ են: Հայաստանը հզոր ցիկլոնի ազդեցության գոտում է, մասնավորապես վերջին օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել, ունենք հատվածներ, որտեղ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի՝ 50-60 տոկոսի չափ տեղում:

Ձյան ծածկը հանրապետության տարածքում բավականին բարձր է: Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու և Տավուշի մարզերում: Այս պահին էլ ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում: Ձյան ծածկը ամենաբարձրը «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանում է, կազմում է 311 սմ»,- ասաց նա:

Մինչև այսօր Արարատյան դաշտում և Երևանում 20 աստիճան և 20 աստիճանից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, մինչդեռ անցած տարի այս շրջանում 20-25 աստիճան տաքություն է եղել: Բայց սա էլ, ըստ Սուրենյանի, ունի իր դրական կողմը, քանի որ այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը:



Ինչ թվեր են արձանագրվել. սուր շնչառական վարակներով դեպքերից մանրամասներ


2026թ.-ի 14-րդ շաբաթվա ընթացքում (30.03․2026-05.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը կազմել է 93, որը 14%-ով աճել է նախորդ շաբաթվա…

ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները


ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է, որ մարդիկ կարողանան պլանավորել իրեն…

ՄԻՊ ներկայացուցիչները Մերձավանի դպրոցում արձանագրել են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ

ՄԻՊ ներկայացուցիչները Մերձավանի դպրոցում արձանագրել են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ

Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ ԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։

 

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։

Հարցում. բրիտանացիների մեծ մասը Իրանի դեմ պատերազմից հետո սկսել է ԱՄՆ-ը համարել բացասական ուժ աշխարհում

Մեծ Բրիտանիայի բնակիչների 53 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը բացասական դեր է խաղում գլոբալ ասպարեզում…