
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու-Դաբիում տեղի ունեցած ամերիկա-ռուս-ուկրաինական եռակողմ բանա…
Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ հիմնված են ընդհանուր արժեքների վրա․ Կավելաշվիլի
«Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հիմնված են ոչ միայն տնտեսական գործոնների, այլև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ ներկայացնելով Անթալիայում COP31 համաժողովի շրջանակում ունեցած հանդիպումները։
Անդրադառնալով Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպմանը՝ նա նշել է, որ Վրաստանի և Ուզբեկստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։
Միխեիլ Կավելաշվիլին հայտնել է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է տարբեր հարցեր։
Նրա խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը համակարծիք են, որ Հարավային Կովկասը պետք է դառնա հնարավորինս գրավիչ տարածաշրջան։
Լիտվայի ֆինանսների նախարարը հնարավոր է համարել Ուկրաինայում պատերազմի ավարտը հենց այս ձմռանը
Լիտվայի ֆինանսների նախարար Տաուրիմաս Վալիսը Rapporteur պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի հենց այս ձմռանը։
Նրա կարծիքով՝ դրան կարող են հանգեցնել ռուսական բանակի հսկայական կորուստները, Մոսկվայի տարածքային աննշան ձեռքբերումները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը։
«Հուսով եմ՝ Ուկրաինայում պատերազմը կդադարի այս ձմռանը։ Ներքին կանխազգացում ունեմ, որ այն կավարտվի»,- հայտարարել է Վալիսը։
Նախկինում նա զբաղեցրել է Լիտվայի փոխարտգործնախարարի պաշտոնը։
Որպես փաստարկներից մեկը՝ նախարարը վկայակոչել է ՆԱՏՕ-ի գնահատականները, ըստ որոնց՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ մարտերում ամեն ամիս կորցնում է մոտ 40 հազար զինծառայող։ Ըստ Վալիսի՝ անցած ամիս այդ ցուցանիշը հասել է 52 հազարի։
Վալիսը մեկ այլ հնարավոր ուղենիշ է համարել հիշարժան ամսաթվերին մեծ նշանակություն տալու Ռուսաստանի հակվածությունը։ Նրա կարծիքով՝ պատերազմը կարող է ավարտվել մինչև հաջորդ տարվա փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցը։
Վալիսը կարծում է նաև, որ Թրամփը շահագրգռված է իր նախագահական ժամկետի մնացած երկու տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում արդյունքներ գրանցելու հարցում։ Ըստ նրա՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը և դրա հետևանքով էներգակիրների համաշխարհային գների աճը կարող են ԱՄՆ նախագահին մղել Թեհրանի և Մոսկվայի միջև կապերը թուլացնելու փորձի։
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները կարող են դառնալ Վաշինգտոնի հետագա որոշումների վրա ազդող գործոններից մեկը։
Վալիսը նշել է նաև, որ Լիտվան, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքն ու Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունները, կարող է ներդրում ունենալ խաղաղ գործընթացում։ Հունվարին երկիրը Իռլանդիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ վեց ամիս ժամկետով։ Նախարարը հնարավոր է համարում, որ հակամարտության կարգավորումը կդառնա Լիտվայի նախագահության թեմաներից մեկը։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային անվտանգության և ֆինանսական աջակցության առավելագույն հնարավոր երաշխիքներ տրամադրի, ինչպես նաև արագացնի նրա անդամակցությունը ԵՄ-ին։ Վալիսի կարծիքով՝ առանց նման երաշխիքների Ուկրաինան վտանգում է կրկնել Վրաստանի սցենարը, որը 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմից հետո հայտնվեց երկարատև սառեցված հակամարտության պայմաններում և հետագայում կրկին մերձեցավ Մոսկվայի հետ։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան չպետք է ընկալվի բացառապես որպես պատերազմի զոհ կամ Եվրոպայի համար ֆինանսական բեռ։ Ընդհակառակը, ըստ նրա՝ երկիրն ունի Եվրոպայի ամենաուժեղ բանակը, մարտական պայմաններում փորձարկված տեխնոլոգիաներ և ռազմական փորձի ու մշակումների արտահանման զգալի ներուժ։
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնում են Փաշինյանի մամուլի ծառայությունից։
Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։
Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։
Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Վաշինգտոնը սկսել է եվրոպական երկրների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության ապագա հ…
Ինչպես էլեկտրաէներգիա կուտակել սեփական բնակարանում եւ խուսափել հոսանքի անջատումների անհարամարություններից
Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններն, ըստ որոնց ՀԱՊԿ-ը չի պատասխանել Երևանի հարցումներին։
Այսպես է Զախարովան Лента.ру-ին մեկնաբանել հայ պաշտոնյայի հրապարակած եռատողը, որում քննադատվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։
«Իրականում դա քառատող է։ Վերջին տողն այսպես է հնչում. «Մի հորինվածք հորինեց Սիմոնյանը»»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Նա հավելել է, որ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել համապատասխան պարտավորությունները։
Ի պատասխան, Ալեն Սիմոնյանը թելեգրամյան ալիքում հրապարակել է եռատող ոտանավորը.
«Մեզ զրկեցին ձայնից այնտեղ,
Որտեղ շատ բարձր էին բոլորը լռում,
Երբ մեզ համերաշխորեն սպանում էին»։
Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք

Անթալիայում COP31-ի շրջանակներում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդող…
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում

Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում։