
Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «6 տարի մարդկանց գլուխ էին արդուկում` ամեն եթերագլուխով ու քարոզչաբերանով, թե Ռուսաստանը տարածաշրջանից հեռանում է,
6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք,
6 տարի մարդկանց խաբում էին, թե դիվերսիֆիկացիա են անում, որ ավելի ինքնիշխան ու սուվերեն դառնանք,
6 տարվա ընթացքում ամենամեծ հարկատուից մինչև ամենամեծ արտահանող դարձրին ռուսական,
6 տարի գիտության ռեֆորմով, ատեստացիան Սարանասկի ու Կալուգայի ժուռնալներով ա լինում,
6 տարի մարդկանց մոլորեցրին, թե ռուսները մեզ ծախեցին Արցախում, այլեւս իրենց ազդեցության զոնա չենք լինի,
6 տարի հետո՝
Չենք կարող գնալ, սանկցիաներ կլինեն,
Չենք կարող գնալ, մեզ չեն սպասում,
Չենք կարող գնալ, երաշխիքներ չկան,
Չենք կարող գնալ, պատրաստ չենք,
Չենք կարող գնալ` 20 տարուց,
Չենք կարող գնալ, Ռուսաստանը կպատժի,
Չենք կարող գնալ, Թուրքիան կպատժի,
Չենք կարող գնալ, Իրանը կպատժի»։