Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով ցորեն է ուղարկվել

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Տեղափոխումն իրականացվել է երկաթուղային տրանսպորտի միջոցով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Շարժակազմում քսան վագոն է։ Ուղարկված ցորենի ծավալը՝ 1400 տոննա։

Նշենք, որ առ այսօր՝ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքի տրանզիտով ուղարկվել է 39 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան գազ, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ եւ 67 հազար տոննա փայտանյութ։ Արդեն Ադրբեջանից Հայաստան մատակարարվել է 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաեւ՝ 5 հազար տոննա АИ-92 եւ АИ-95 տեսակների բենզին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *