ՊՆ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են 10 անօդաչու սարք, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Տասը անօդաչու սարք ոչնչացվել է ՊՆ հակաօդային պաշտպանության միջոցներով։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Սոբյանինի խոսքը։