Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փակ ֆորմատով բանակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսել Նիյազ Թիրմիզին։ Ռուսական ТАСС-ի փոխանցմամբ՝ դեսպանը, ի պատասխան համապատասխան հարցի, ասել է, որ բանակցությունները ընթանում են նաեւ հենց հիմա։Նա սակայն չի մանրամասնել, թե արդյոք բանակցությունների անցկացման վայրը Իսլամաբադն է։ «Դա հանրայնացման ենթակա տեղեկատվություն չէ, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է դեսպան Նիյազ Թիրմիզին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *