Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել։
«Ռուսաստան են մեկնել ութ մարդ, իսկ Ուկրաինա՝ յոթը։ Հումանիտար փոխանակումն իրականացվել է բելառուսա-ուկրաինական սահմանին գտնվող «Նովայա Գուտա» անցակետում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փոխանակման մասնակիցների թվում եղել են նաև կենսաթոշակառուներ և հաշմանդամություն ունեցող անձինք։