Վարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի


Աշխարհ


Լեհաստանի իշխանությունները օգոստոսի 7-ին ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու, որին, ըստ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, ռուսական հատուկ ծառայություններն էին հավաքագրել՝ Վարշավայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձի սպանությունը իրականացնելու համար։ 

Տուսկի խոսքով՝ թիրախը «Պուտինի ռեժիմի համար անհարմար» անձ էր։ Նա նշել է, որ Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության և ոստիկանության գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վերջին պահին կանխել հարձակումը։

Լեհաստանի իշխանությունները չեն հրապարակել նախատեսված զոհի ինքնությունը կամ գործի այլ մանրամասներ։ Գործողությունն իրականացվել է նաև ԱՄՆ համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ։ 

Տուսկը նաև զգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինի ռեժիմը կարող է աշխարհի տարբեր երկրներում փորձել վերացնել իրեն անցանկալի մարդկանց։ 

Ռուսաստանի դեսպանատունը Վարշավայում դեպքի վերաբերյալ անմիջապես մեկնաբանություն չի ներկայացրել, իսկ Մոսկվան նախկինում բազմիցս հերքել է արևմտյան երկրների կողմից իրեն վերագրվող նման գործողությունների մեղադրանքները։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *