Գնաճը` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. հուլիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026 թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է գնանկում՝ 1․4%  մակարդակում։  Այս մասին են փաստում ՀՀ  Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները:

 ՀՀ խոշոր քաղաքներում գնաճն էականորեն չի շեղվել ՀՀ գնաճի մակարդակից։ Հատկապես զգալի է գնաճը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրաքախմբում։

Այսպես, հանրապետության մակարդակով վերոնշյալ ապրանքախմբում գնաճը 2026 թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ կազմել է 7․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, արձանագրվել է գների ամենախորը անկում` -3․8%։

Ուսումնասիրենք գնաճը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում ՀՀ խոշոր քաղաքաներում

2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Եղեգնաձորում՝ 8․4%, Երևանում՝ 8․3%,  ինչպես նաև  Վանաձորում և Կապանում՝ 7․3%։

2026թ․ հուլիսին նախորդ ամսվա համեմատ զգալի գնանկում է դիտվել Աշտարակում՝4․9%,  Իջևանում՝ 4․3% և Հրազդանում՝ 4․1%։


ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները


Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում` ըստ մի շարք ապրանքատեսակերի․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը դիտվել է չորացրած, աղը դրած կամ ապխտած ձկան և ծովամթերքի մասով՝ 43․6%, երկրորդ տեղում է ձուն՝ 31․2%, իսկ երրորդ տեղում՝ տավարի և հորթի միսը՝ 23․1% արդյունքներով։

Գների ամենամեծ անկումը նկատվել է կարտոֆիլի պարագայում՝ -10․6%։ Ձիթապտղի յուղի գների անկումը կազմել է -7․1%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *