2026 թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է գնանկում՝ –1․4% մակարդակում։ Այս մասին են փաստում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները:
ՀՀ խոշոր քաղաքներում գնաճն էականորեն չի շեղվել ՀՀ գնաճի մակարդակից։ Հատկապես զգալի է գնաճը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրաքախմբում։
Այսպես, հանրապետության մակարդակով վերոնշյալ ապրանքախմբում գնաճը 2026 թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ կազմել է 7․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, արձանագրվել է գների ամենախորը անկում` -3․8%։
Ուսումնասիրենք գնաճը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում ՀՀ խոշոր քաղաքաներում․
2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Եղեգնաձորում՝ 8․4%, Երևանում՝ 8․3%, ինչպես նաև Վանաձորում և Կապանում՝ 7․3%։
2026թ․ հուլիսին նախորդ ամսվա համեմատ զգալի գնանկում է դիտվել Աշտարակում՝ –4․9%, Իջևանում՝ –4․3% և Հրազդանում՝ –4․1%։
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում` ըստ մի շարք ապրանքատեսակերի․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը դիտվել է չորացրած, աղը դրած կամ ապխտած ձկան և ծովամթերքի մասով՝ 43․6%, երկրորդ տեղում է ձուն՝ 31․2%, իսկ երրորդ տեղում՝ տավարի և հորթի միսը՝ 23․1% արդյունքներով։
Գների ամենամեծ անկումը նկատվել է կարտոֆիլի պարագայում՝ -10․6%։ Ձիթապտղի յուղի գների անկումը կազմել է -7․1%։