Այսօր՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանը և վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Տեղում փրկարարները տուֆե պատի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից կտրել են պարանը և մահացածի մարմինը մոտեցրել դիատարին։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռոման Ք.-ն է։