Մենք նկատում ենք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ ՌԴ հայերի շրջանում․ Արմեն Ղազարյան

Եթե ուշադրություն դարձնենք մեր միգրացիոն հոսքերին և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներին, կնկատենք, որ քաղաքացիությունն օգտագործվել է 2 նպատակով, առաջինը՝ ձեռք բերելու համար ճամփորդական փաստաթուղթայսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Մենք նկատում ենք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ ՌԴ հայ համայնքի շրջանում։ Եթե նայենք 2025-ի դիմումների քանակը, այն գերազանցել է 32000-ը, դա պատմական մաքսիմումն է ՀՀ գոյության ամբողջ ընթացքում։ ՌԴ այն քաղաքացիները, որոնք դիմում են քաղաքացիություն ստանալու համար, հիմնականում ազգությամբ հայերն են։ Այս տենդենցն առնչվում է մեր սփյուռքին»,- ասաց նա։

Ըստ նրա՝ քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար։

«Երբ ասում են՝ բարդ է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը, ես ամենայն վստահությամբ պնդում եմ, որ դա այդպես չէ։ Միգուցե առկա են վարչարարական բարդություններ, փաստաթղթային, բայց պահանջների մասով ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար ՀՀ-ն, ըստ էության, ոչ մի պահանջ չի առաջադրում, և սա, իմ մասնագիտական կարծիքով, խնդիր է, և այն պետք է հասցեագրել»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *