Բելգիայում տան նկուղի պատը քանդելիս աշխատողները հայտնաբերել են 9 միլիոն եվրո արժողությամբ ոսկու պաշար․ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մասնավորապես՝ աշխատողները հայտնաբերել են թաքնված սեյֆ, որում եղել են ոսկու ձուլակտորներ և մետաղադրամներ։
Ոսկու տերը դեռևս չի հայտնաբերվել։ Եթե նա այդպես էլ չգտնվի, գտածոյից ստացված գումարը կարող է նվիրաբերվել սոցիալական կենտրոնին, որը նախատեսում է դրանք օգտագործել անօթևանների համար։