Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները


Աշխարհ


Հյուսիսային Կորեան դատապարտել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առաջիկա համատեղ Ulchi Freedom Shield զորավարժությունները՝ նախազգուշացնելով, որ կպատասխանի «զսպման նոր մակարդակով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը։

«ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ներկայիս համատեղ զորավարժությունները հստակորեն տարբերվում են նախորդներից…., իսկ զորավարժությունների նպատակը պատերազմ վարելու մարտական ​​պատրաստվածության մշակումն է…. Այսպիսով, նրանք չեն թաքցրել, որ այդ զորավարժությունները միտված են մեր պետության դեմ իրական ռազմական առճակատման նախապատրաստությունների ավարտին», – ասվում է ԿԺԴՀ արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունները «Կորեական թերակղզում և շրջակա տարածաշրջանում առաջացնում են իրավիճակի աննախադեպ մակարդակի ապակայունացում» և «անվտանգության լուրջ սպառնալիք» են ստեղծում ԿԺԴՀ-ի ու ամբողջ տարածաշրջանի համար։ «Նոր մակարդակի զսպման ուժերի կիրառում՝ ի պատասխան նոր մակարդակի սպառնալիքի. այսպիսին է անվտանգության ապահովման մեր մշտական սկզբունքը», – հայտարարել է Փհենյանը։

Ulchi Freedom Shield զորավարժությունները կմեկնարկեն օգոստոսի 17-ին և կտևեն մինչև օգոստոսի 27-ը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *