
Հայտնի է՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիայի» մրցակցի անունը։ Դա ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան» է։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը տեղի կունենա մրցակցի հարկի տակ օգոստոսի 20-ին, պատասխան խաղը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում օգոստոսի 27-ին։