Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild

Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ՝ փաթեթավորման նոր կանոնների պատճառով, գրում է Bild-ը։

Փոքր գերմանական առցանց խանութներն ու արտադրողները սկսել են հրաժարվել արտասահման վաճառքից՝ փաթեթավորման վերաբերյալ նոր եվրոպական նորմի պատճառով։ Վտանգի տակ են հայտնվել ապրանքների առաքումները Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա և ԵՄ այլ երկրներ․ գրքերի, խմիչքների, ձեռագործ ապրանքների և մեղրի գնորդները կարող են չստանալ իրենց պատվերները։

Նոր կանոնները կոչված են նվազեցնելու Եվրոպայում փաթեթավորման աղբի քանակը։ Սակայն այժմ այն ընկերությունները, որոնք փաթեթավորված ապրանքներ են ուղարկում ԵՄ այլ երկրներ, պետք է յուրաքանչյուր նպատակակետ երկրում գրանցեն փաթեթավորումը և պահպանեն տեղական պահանջները։ Փոքր ձեռնարկությունների համար դա նշանակում է լրացուցիչ ծախսեր, փաստաթղթերի ձևակերպում և այլ երկրներում ներկայացուցիչներ վարձելու անհրաժեշտություն։

«Փոքր ընկերությունների համար այդ օրենքը գործում է հակառակ ձևով։ Մենք արդեն ստիպված եղանք խանութից հանել համապատասխան ապրանքները։ Վերահաշվարկով դա մի քանի հազար եվրո է, որ մենք կորցնում ենք»,- պատմել է ձեռնարկատեր Քրիստիան Էգերսը՝ Ստորին Սաքսոնիայում ընտանեկան մեղրի մանուֆակտուրայի սեփականատերը։

Եվրահանձնաժողովում ընդունում են, որ ներկայիս պահանջները կարող են չափազանց խիստ լինել, և արդեն քննարկում են փոփոխություններ։ ԵՄ ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ ապագայում կարող է հայտնվել միասնական գրանցում ամբողջ Եվրամիության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *