
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Օլեգ Գազմանովը մնացել է առանց երգերի։ Նրա ստուդիայում ջուր է լցվել։ Վնասվել է ստուդիայի ապարատուրան։ Ոչնչացել են բոլոր նոր երգերը։ Երգիչը կադրեր է հրապարակել այդ մասին։ Նա ասել է, որ իր համար հատկապես տհաճ է եղել տեսնել այն, որ «ջրհեղեղի» հետեւանքով ոչնչացել են նոր երգերը, որոնց վրա աշխատում էր ու պատրաստում թողարկման։ «Ջրհեղեղը» եղել էր շենքի կաթսայատանը տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Գազմանովը հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանա վերականգնել ոչնչացված նոր երգերը եւ ներկայացնել հանդիսատեսին։