
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «չեմ կարող իմ մտքով անցկացնել, որ Հայաստանում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է նրանց օգտին քվեարկել»՝ նկատի ունենալով ընդդիմադիր ուժերին։ Սա ուղիղ թիրախավորո՞ւմ չէր ընդդիմադիր զանգվածին, ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանաքը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին։ «Իհարկե, ոչ զգայուն խոսքերի առկայությունը մեր հաստատությանը անհանգստացնում է, սակայն չկա մի դերակատար, ով չօգտագործի արգելված խոսքի տեսակներ։
Չեմ կարող կոչ չանել քաղաքական դերակատարներին, որպեսզի, նույնիսկ եթե իրենց օգտագործած խոսքը չի հանգեցնելու պատասխանատվության, որովհետև չի հատում վտանգավորության սահմանը, միևնույն է իրավունքների տեսանկյունից շատ կարևոր է, որ նրանք զերծ մնան այդ խոսքերից և զգայուն լինեն»,- ի պատասխան նշեց Մանասյանը։