
Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, 2025 թվականին այդ երկրի Պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, նավթի վաճառքից ունեցել է մոտ 50,77 միլիարդ դոլարի եկամուտ։ 29,75 միլիարդ դոլարը ստացվել է Շվեյցարիային վաճառված էներգակիրներից, որը կազմում է 58,6 տոկոսը։ 24 թվականի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 6,1 տոկոսով։ Հիմնական օպերացիոն եկամուտը ադրբեջանական նավթային ընկերությունը ստացել է Թուրքիայում՝ 9,71 միլիարդ դոլար։ 24 թվականի համեմատ՝ Թուրքիայում SOCAR-ի բիզնես գործունեությունից ստացված եկամուտները ավելացել են 71,1 տոկոսով։