«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հրվ. Կովկասում կայուն խաղաղության հուսալի ուղի է». ՀԱՊԿ-ը համաձայնագրի ստորագրման հուսադրող միտումներ է տեսնում

Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների
կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության։ Այս
մասին այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ
գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը չի թուլացնում  ուշադրությունը Հարավային Կովկասում տիրող
իրավիճակի նկատմամբ, որտեղ շարունակվում են կայուն խաղաղության և կայունության
որոնումները։

«Արձանագրում ենք հուսադրող միտումներ երկու
երկրների միջև համապարփակ միջպետական
խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հուսալի ուղի է»,- ասել է Մասադիկովը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *