«Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան

«Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու այն ղազագրին, որը ստացել է «ալիևի սահմանադրություն» ժողովրդական անվանումը։
     Ինչու՞ է նա այդպիսի վստահություն ցուցաբերում։ Փորձենք վերլուծել։
     1) բոլորիս աչքի առաջ է Գեղամ Նազարյանի ու Առուշի օրինակը։ Եվ բոլորիցս առավել՝ այդ օրինակները հենց նրա՝ գերագույն դավաճանի աչքի առաջ են։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է «նախադեպային փաստարկման վրա»։
     2) գերագույն դավաճանը լավ գիտի, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում առկա են փոքր փորձառություն ունեցող, պայքարի բովում դեռ չթրծված մարդիկ – արդյո՞ք դժվար է լինելու նրանց «կամքը կոտրելը»։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է իր ունեցած ռեպրեսիվ ապարատի վրա։
     3) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է հանգստացնել ղազագրի պատվիրատուներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։
     4) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում։
     Ո՞րն է մե՛ր խնդիրը։ Իմ կարծիքով, մեր խնդիրն է չտրվել այս սադրանքին և ամեն կերպ քաջալերել ու գոտեպնդել ընդդիմադիր պատգամավորներին, նրանց վերաբերվել՝ որպես ծանր փորձության առջև հայտնված եղբայրների և քույրերի։ Թո՛ղ նրանք իմանան, որ եթե իրենց արատավորող նյութեր «պատահաբար» հայտնվեն սեղանին, ապա նրանց չենք դատապարտելու։ Մեզնից ո՞ր մեկն է սուրբ։ Նրանց մենք չենք դատապարտելու, որովհետև այդ «պատահական» նյութերը, ճիշտ կամ սխալ, դառնալու են նրանց հոգու ամրության ու Հայրենիքին նվիրվածության վկայականը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *