Շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին խաղափուլ․ հայ շախմատիստները բարձր միավորներ ունեն

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Պատանիների առաջնությունում վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները»,- ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *