Այս տարին կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ

Ընթացիկ տարին ամենայն հավանականությամբ կարող է դառնալ ամենից շոգը՝ օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ այս մասին հայտնում է Berkeley Earth ոչ կառավարական կազմակերպությունը, որը մասնագիտացած է կլիմայի ուսումնասիրությունների ոլորտում։ Համաձայն ներկայացրած զեկույցի՝ 69 տոկոս է հավանականությունը, որ այն կլինի ամենից շոգը՝ դիտարկումների պատմության մեջ։

Մոլորակի ցամաքի 8,5 տոկոսում գրանցվել են ջերմաստիճանային ռեկորդներ, այդ թվում՝ Միջերկրական ծովի ավազանում, Հարավային Եվրոպայում, Ռուսաստանի արեւմտյան հատվածում, Սիբիրում նույնիսկ, կամ Կենտրոնական Ասիայում։ Ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել ընդհանուր առմամբ՝ 32 երկրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *