Բանակցությունների որոշում դեռեւս չեն կայացրել

Իրանը դեռեւս որոշում չի կայացրել վերականգնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած այն բանին, որ Քաթարն ու Պակիստանը որպես միջնորդներ հաղորդագրություններ են փոխանակում Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ, սակայն դրանք դեռ բանակցություններ չեն։ Նախկինում եղած կապի ուղիները, ըստ Թեհրանի, կորցրել են իրենց արդյունավետությունը եւ հիմա Իրանը մշակում է նոր ուղի, որը սկզբում ժամանակավոր կլինի, սակայն հետո կարող է դառնալ մշտական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *