Sotheby’s-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակը


Աշխարհ


Sotheby’s-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari-ի՝ ամբողջությամբ էլեկտրական առաջին ավտոմեքենայի՝ Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակը։ «Շասսի 0» անվանումը կրող այս մեքենան Ferrari Luce մոդելի առաջին սերիական տարբերակն է։ Այն համալրված է հատուկ հուշատախտակով, իսկ վաճառքից ստացված հասույթը Ferrari-ն կուղղի բարեգործական նպատակներին։

Bloomberg-ի տվյալներով՝ այս գործարքը ռեկորդային է դարձել․ այն պատմության մեջ աճուրդում ամենաբարձր գնով վաճառված նոր ավտոմեքենան է։ Ferrari-ն իր առաջին էլեկտրական ավտոմեքենան ներկայացրել էր մայիսի 26-ին։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել էր ավելի քան 8 տոկոսով, ինչը համարժեք էր շուրջ 5 միլիարդ եվրոյի շուկայական կապիտալիզացիայի կորստին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *