ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին դիտավորյալ հրապարակել է մի գրառում, որը կարող է մեկնաբանվել որպես սպառնալիք՝ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է The Washington Post-ը։
«Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին դիտավորյալ սպառնացել է նախագահ Դոնալդ Թրամփի կյանքին սոցիալական ցանցերում իր գրառմամբ՝ իր առաջիկա վեպի վաճառքը խթանելու համար», – նշվում է հոդվածում։
Քոմին ապրիլին հրապարակել էր «86 47» թվերի տեսքով դասավորված ծովային խեցիների լուսանկար․ Թրամփը Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է, իսկ «86» թվերի համադրությունը կարող է նշանակել «ազատվել», «վերացնել» կամ «դեն նետել», իսկ որոշ համատեքստերում՝ «սպանել»։ «86 47» համադրությունն ընկալվել է որպես նրանից ազատվելու հնարավոր կոչ։
Քննադատությունից հետո Քոմին ջնջել է գրառումը։ ՀԴԲ նախկին տնօրենն ինքը հայտարարել է, որ խեցիները հայտնաբերել է քայլելիս, և ինքը չի տեղադրել դրանք։ Նա նաև պնդել է, որ տեղյակ չէր, որ թվերի համադրությունը կարող է մեկնաբանվել որպես սպառնալիք։