Չինաստանը դատապարտել է ճապոնացի քաղաքական գործիչներին Յասուկունի տաճարին մատուցած ընծաների համար, հայտնում է CGTN-ը։
ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Բինը ճապոնացի բարձրաստիճան քաղաքական գործիչների դրամական ընծաներն ու Յասուկունի տաճար այցելությունները անվանել է «մարտահրավեր հետպատերազմյան կարգին» և միլիտարիզմի զոհերի հիշատակի վիրավորանք։
Ցզյան Բինը համապատասխան հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ վարչապետ Սանաե Տակաիչին և պաշտպանության նախարար Սինջիրո Կոիձումին հարգել են դատապարտված ռազմական հանցագործների հիշատակը Ճապոնիայի կապիտուլյացիայի տարելիցի օրը։
Չինաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը զգուշացրել է, որ եթե Ճապոնիան համառորեն առաջ տանի «նոր միլիտարիզմը» և դառնա տարածաշրջանում խաղաղությանը սպառնացող անկայունության աղբյուր, նա ստիպված կլինի վերստին կանգնել արդարադատության և պատմության դատաստանի առջև։