Ազատության պողոտայում ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է հորդում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է հորդում հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ, հաղորդում է Shamshyan.com—ը։

Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը, որպեսզի վնասված խողովակը նորոգեն։

Իսկ վնասված խողովակից խմելու ջուր է դուրս թափվում, թե ոռոգման, այս պահին պարզվում է։

Հավաքված քաղաքացիների մեծ մասը նշում էին, որ այն խմելու ջուր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *