Հորմուզի նեղուցով նավթի առևտուրն ընթանում է աննկատ, բայց ամբողջ թափով․ Bloomberg

Մերձավոր Արևելքից նավթի թաքնված հոսքերը զսպում են համաշխարհային գները, հայտնում է Bloomberg-ը։

Չնայած նավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումներին՝ Հորմուզի նեղուցով նավթի առևտուրը շարունակվում է աննկատ, բայց միևնույն ժամանակ շատ ակտիվ կերպով։ Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Մերձավորարևելյան արտադրողները շարունակում են մեծ ծավալի հում նավթ տեղափոխել Պարսից ծոցից։ Սա օգնում է զսպել գների աճը և մեղմել էներգակիրներով պայմանավորված ինֆլյացիոն թռիչքի մտավախությունները՝ նույնիսկ Իրանի հետ ձգձգվող պատերազմի ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *