Լիբանանի նախագահ Աունը կողմ է երկրի հարավում ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայության պահպանմանը


Աշխարհ


Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ողջունել է խորհրդարանական նախաձեռնությունն ու ստորագրահավաքը, որոնց նպատակն է երկարաձգել երկրի հարավում տեղակայված միջազգային ուժերի մանդատը։

«ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայությունը հարավում կարևոր է բազմաթիվ պատճառներով։ Այն օգնում է բնակչության կայունությանը իրենց գյուղերում և քաղաքներում, ինչպես նաև նպաստում է կայունության ամրապնդմանը՝ Լիբանանի բանակի հետ համագործակցության և համակարգման միջոցով», – նշել է Աունը  X-ում կատարած գրառմամբ։

«Մեր առաջին տարբերակը ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի մանդատի երկարաձգումն է։ Իսկ դրանց մանդատը չերկարաձգելու դեպքում երկրորդ տարբերակը պետք է լինի այնպիսի ձևաչափի ընդունումը, որը կապահովի հարավում միջազգային ուժերի ներկայության շարունակականությունը՝ անհրաժեշտ իրավական շրջանակում։ Այդ ուժերը պետք է գործեն Լիբանանի բանակի կողքին և նրա հետ համակարգված՝ ի աջակցություն կայունության և իրենց վերապահված խնդիրների իրականացման», – նշել է Լիբանանի նախագահը։

Աունը հայտնել է, որ Իսրայելը դեմ է ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի ներկայությանը և շուրջ մեկ տարի ճնշում է գործադրում այն դադարեցնելու ուղղությամբ, մինչդեռ Լիբանանը ձգտում է պահպանել միջազգային ուժերի ներկայությունը։

Top news

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *