Եթե Օմանը միջամտի մեր գործերին, մենք կռմբակոծենք նրանց․ Թրամփ

Միացյալ Նահանգները պահպանում է կուլիսային կապեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ․ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ ինքը չի շտապում և պատրաստ է հարվածել նաև Օմանին, եթե այն փորձի միջամտել Միացյալ Նահանգների գործերին։

«Եթե Օմանը միջամտի մեր գործերին, մենք կռմբակոծենք նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջոցով ԻՀՊԿ-ի հետ ԱՄՆ-ի ոչ պաշտոնական շփումների մասին հաղորդագրությունները։ Բաղային այդ հաղորդագրությունները որակել է որպես Վաշինգտոնի հոգեբանական գործողության մաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *