ԱՄՆ-ն RTX-ի հետ 22,9 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել՝ Tomahawk հրթիռներ արտադրոելու համար

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, որը փորձում է շտապ կերպով վերականգնել բարձր տեխնոլոգիական զենքի սպառված պաշարները, երկուշաբթի հայտարարել է Raytheon (RTX) ընկերության հետ 22,9 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին, որն ուղղված է Tomahawk հրթիռների արտադրության կտրուկ ավելացմանը, հայտնում է Reuters-ը։

Միացյալ Նահանգները խոշոր խմբաքանակներով սպառազինություն է մատակարարել դաշնակիցներին, ինչպես նաև ակտիվորեն ծախսել է զինամթերք Իրանի հետ հակամարտության ընթացքում, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել հակաօդային պաշտպանության միջոցների և բարձր ճշգրտության զենքի պաշարների սպառման վերաբերյալ։

«Մենք արդյունաբերությանը կոչ ենք արել արագորեն մեծացնել զինամթերքի արտադրության ծավալները, և RTX-ը կատարում է այդ խնդիրը,- X հարթակում իր գրառման մեջ հայտարարել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Ցաոն։- Tomahawk-ների արտադրության այդ պատմական պայմանագիրը երաշխավորում է, որ մեր զինծառայողները կշարունակեն ունենալ իրենց անհրաժեշտ հզոր կրակային կարողությունը»։

Raytheon ընկերության առանձին հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրի գործողության ժամկետը կկազմի 7 տարի, և այն հնարավորություն կտա տարեկան Tomahawk հրթիռների արտադրությունն ավելացնել մինչև ավելի քան 1000 միավոր։ Ներկայում ընկերությունն տարեկան ընդամենը 60 հրթիռ է արտադրում։

Ծովային կրիչներից արձակվող Tomahawk հրթիռները, որոնք ԱՄՆ ռազմածովային ուժերի մակերեսային նավատորմի հիմքն են, ապահովում են ցամաքային թիրախների նկատմամբ մեծ հեռավորությունների վրա բարձր ճշգրտությամբ հարվածներ՝ նավերից և սուզանավերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *