Բաքուն հետախուզում է հայտարարել է ՌԴ երեք քաղաքու նկատմամբ․ նրանց մեղադրում է ահաբեկչության կոչերի համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ «Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար և լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի, ինչպես նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում համապատասխան դիմումներ են ուղարկվել Ինտերպոլ։

Ադրբեջանական կողմը նրանց կասկածում է երկրի սահմանադրական կարգը բռնի փոխելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ազգային ատելություն և թշնամանք հրահրելու, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչերի համար։ Դատախազության հայտարարությամբ՝ հետախուզման հիմքում Սեմյոն Ուրալովի YouTube-յան ալիքում հեռարձակված «Чистота понимания» հաղորդման՝ հուլիսի 14-ի և օգոստոսի 13-ի եթերների ընթացքում հնչած հայտարարություններն են։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ օգոստոսի 13-ի հաղորդման ընթացքում «հետախուզվոց» երեք ռուսաստանցիները խոսել են Ադրբեջանի դեմ բռնի մեթոդների կիրառման, առանձին անձանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի և թիրախային սպանությունների մասին, ինչը ադրբեջանական քննիչները որակել են որպես վ

Երեքն էլ գտնվում են Ադրբեջանի տարածքից դուրս, ինչի պատճառով նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *