ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտությունում «երկարաժամկետ խաղ է խաղում»

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը երկուշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտության հարցում «երկարաժամկետ խաղ է խաղում» և կշարունակի կատարելագործել Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման իր հնարավորությունները։

«Իրանի հզորությունը կշարունակի թուլանալ։ Իրանն այժմ չի կարող նավթ արտահանել։ Աշխարհին իրանական նավթ պետք չէ։ Մենք լուծում ենք արդեն 47 տարվա խնդիր, ինչպես նաև վերացնում ենք միջուկային զենքի սպառնալիքը»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ռայթը՝ հավելելով, որ Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումները դեռ ամբողջությամբ չեն վերականգնվել։ Նա վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով շարունակում են անցնել «միլիոնավոր բարել նավթ»՝ չնայած տարածաշրջանի շուրջ լարվածությանը։

Բացի դրանից, էներգետիկայի նախարարը նշել է, որ «կանաչ էներգետիկայի ոլորտում անխոհեմ քաղաքականությունը» էներգակիրների բարձր գների համար նույնքան պատասխանատու է, որքան Իրանի հետ ռազմական հակամարտությունը։

«Իրանի հետ հակամարտությունը կհանգեցնի նրան, որ ապագայում աշխարհն ավելի լավը կդառնա, իսկ կանաչ էներգետիկայի ոլորտում նման անխոհեմ քաղաքականությունը չի նպաստում, որ աշխարհն ավելի լավը դառնա»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *