Լավրով. Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել

Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ իրենց հայտարարություններով «անցել են պարկեշտության սահմանը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Ճապոնիայի դեսպանին, սակայն նա հայտարարել է, որ չի կարող գերատեսչություն գալ ոչ օգոստոսի 14-ին, ոչ էլ 17-ին։

Լավրովը նշել է, որ դեսպանի վարքագիծը «զարմանք է առաջացնում»։ «Կամ նա Մոսկվայում չէ, կամ իրեն լավ չի զգում… Իհարկե, սա զարմանք է առաջացնում, որովհետև դեսպանը հայտնի է իր անսպառ եռանդով։ Ամեն դեպքում մենք դեսպանին կանչել ենք, նա պետք է գա ԱԳՆ, և մենք կզրուցենք… այն մասին, թե ինչպես պետք է դեսպանը կառուցի իր աշխատանքը ընդունող երկրում՝ հարգելով նրա օրենքները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *