
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ և նրա փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններն այժմ, հավանաբար, ավելի ակտիվ են, քան երբևէ, սակայն դեռևս փոխըմբռնման չեն հասել։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն այժմ, հավանաբար, ավելի ակտիվ են, քան երբևէ… Ամերիկայի և Իրանի միջև այդքան տարիներ հարաբերությունների և երկխոսության բացակայությունից հետո երկու երկրների միջև իրականում այդքան էլ վստահություն չկա։
Մենք դեռևս փոխըմբռնման չենք հասել, և նախագահ Թրամփը շատ համբերատար կլինի։ Նա չի ցանկանում շտապել համաձայնության գալ», – ասել է հատուկ դեսպանորդը։
Ըստ նրա՝ Թրամփը մտադիր է համաձայնության հասնել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծված լինեն։
Քուշները նաև անդրադարձել է Գազայի հատվածի վերակառուցման հարցին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի անկլավի վերակառուցման ծրագիր, բայց դրա իրականացումը հնարավոր է միայն ապառազմականացումից հետո։
«Ոչ ոք չի ցանկանում ավելի շատ գումար ներդնել այն վայրում, որը երկար ժամանակ ավերված է եղել, եթե այն դեռ պետք է գրավվի ահաբեկիչների կողմից կամ կրկին պայթեցվի», – նշել է հատուկ դեսպանորդը։