Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջազան քաղաքում գտնվող Aramco-ի նավթավերամշակման գործարանին։ Այդ մասին հաղորդում է Ahram Online-ը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքով հարվածը հասցվել է ի պատասխան Եմենի Սաադա և Հաջա նահանգների օդային տարածքի խախտումների։