Եգիպտոսի հավաքականի մարզիչը ուշագնաց է եղել նախկին և ներկայիս կանանց կռվի ժամանակ

Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը ուշագնաց է եղել նախկին և ներկայիս կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել Եգիպտոսի հյուսիսային ափին գտնվող հանգստավայրերից մեկում։ Հասանը ներկայիս կնոջ՝ Դան Ադամի հետ հանգստանալիս հանդիպել է նախկին կնոջը՝ Հուվեյդային, և երեխաներին։

Կանանց միջև վեճը սկզբում եղել է բանավոր, սակայն կարճ ժամանակ անց վերածվել է ֆիզիկական բախման։ Ըստ հրապարակումների՝ կանայք միմյանց հարվածել և մազեր են քաշել։

60-ամյա Հասանը փորձել է միջամտել և դադարեցնել կռիվը, սակայն միջադեպի ընթացքում կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր են կանչվել բուժաշխատողներ։ Հաղորդվում է, որ մարզիչը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Ոստիկանությունը ձերբակալել է երկու կանանց էլ։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *