Իրանի հետ որևէ բանակցություն կամ զրույց չի ընթանում և չի նախատեսվում. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Իրանի շուրջ տիրող իրավիճակին և Հորմուզի նեղուցի ընթացիկ կարգավիճակին։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ բանակցություն կամ զրույց չի ընթանում և չի նախատեսվում։ Ծովային շրջափակումը մնում է լիովին ուժի մեջ։ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ջրային ականները հեռացվել կամ պայթեցվել են։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *