Քոչարյանն ու Կարապետյանը քաղաքական պատանդ են Պուտինի ձեռքերում․ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի
կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը չունի քաղաքական օրակարգ․ «Նկատի ունեմ Հայաստանի
Հանրապետության զարգացման տեսլական, որով ինքը եկել է Ազգային ժողով ու պետք է առաջ
տանի այդ տեսլականը։ Իրենք դա չունեն, ընտրություններին մասնակցել են երկու նպատակով՝
եթե ստացվի իշխանափոխություն անեն «Գյումրի 2» սցենարով, իսկ եթե «չի լինի-չի լինի»,
ուրեմն գալ Ազգային ժողով ու զբաղվել նրանով, ինչով հիմա իրենք զբաղվում են»,-Civic.am-ի
տաղավարում ասաց նա։

 

Ստեփանյանը հարցադրում
է անում՝  եթե իրենք չունեն զարգացման տեսլական,
չունեն օրինագծեր, որոնք ուզում են առաջ տանեն, ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվեն․ «Ինչ-որ
մի ձևով պե՞տք է արդարացնեն իրենց ներկայությունն Ազգային ժողովում, ինչ-որ մի հաշվետվություն
պե՞տք է սեփական ընտրողներին ներկայացնեն։ Հիմա այդ հաշվետվությունը տեղի է ունենալու
«բոշա-փչացածի» շրջանակներում։ Ես սա ցավով եմ նշում, բայց սա այն է՝ ինչ ունենք և
ես չեմ կարծում, որ մոտակա հինգ տարիներին այս ապաքաղաքական դիսկուրսից իրենք շեղվելու
են»,-նկատեց Ստեփանյանը։

 

Միևնույն ժամանակ քաղաքագետը
նշեց, որ իր դիտարկմամբ, Կարապետյանն ու Քոչարյանը քաղաքական պատանդ են ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի ձեռքերում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *