Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ (վիդեո)

Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է  արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։ Այդ նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։

Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ,  կանեփի թփեր,  դանակներ, զենք-զինամթերք։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *